Արագ և արդյունավետ․ նոր դիետա

Մանրաթելերը լավագույն միջոցն են բարակ իրանի համար, քանի որ դրանք վերացնում են քաղցն ու իջեցնում այտուցների հավանականությունը: Կանանց մեծամասնությունը չի ստանում բժիշկների կողմից խորհուրդ տրվող մանրաթելերի օրական նորման՝ 30-35 գրամ: Հենց այդ պատճառով շատերը չեն կարողանում ազատվել որովայնի շրջանի ավելորդ կիլոգրամներից:

Առավոտյան նախաճաշին պետք է մեկ բաժակ կեֆիր խմել, ճաշին ուտել 200 գ կարտոֆիլի պյուրե, ընթրիքին՝ աղցան (200 գ կարտոֆիլ, 1 ձու, սոխ և քացախ): Դիետայի արդյունքն ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ օր անց:
Այս դիետաների շնորհիվ Դուք կկորցնեք օրական 500 գրամ։
2 շաբաթում կարելի է նիհարել մինչև 8 կգ: Սակայն շատ տարվել այս դիետայով խորհուրդ չի տրվում, քանի որ կարող եք լուրջ վնաս հասցնել Ձեր առողջությանը:
Կեֆիրը շատ արդյունավետ է աղեստամոքսային համակարգի համար։
Այն վերականգնում է աղիքների միկրոֆլորան, հատկապես հակաբիոտիկներ ընդունելուց հետո նպաստում է կպումների և խցանումների վերացմանը, և գործում է որպես թեթև թուլացնող միջոց: Սակայն հարկավոր է իմանալ, որ 3 օրից ավել պահված կեֆիրն ընդհակառակը, պնդացնում է փորը, և եթե դուք ունեք գաստրիտ ապա հին կեֆիրը ձեզ հակացուցված է։