Ո՞վ կստանա Եղիսաբեթ II թագուհու զարդերը նրա մահից հետո

Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին։ Հիշեցնենք, որ այս շաբաթ թագուհու պաշտոնական հուղարկավորությունն էր։ Նրա տեղը զբաղեցրել է Չարլզ III-ը` Նորին Մեծության որդին:

Ինչպես ցանկացած կին, թագուհին ևս սեր ուներ զարդերի հանդեպ։ Այն մասին, թե մահից հետո ո՞ւմ կհասնի Նորին Մեծության զարդերի հարուստ հավաքածուն, հիմա ձեզ կներկայացնենք:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զարդերի հավաքածուն արդեն մեծ մասամբ բաժանված է Կամիլա Փարքեր-Բոուլզի և Քեյթ Միդլթոնի միջև։ Ակնկալվում է, որ կոնսորտ թագուհին կլինի առաջինը, ով կընտրի թագուհու հագուստի և զարդերի հավաքածուից իրեր, իսկ Քեյթ Միդլթոնը կստանա թագուհու ժառանգության մեծ մասը, ըստ OK!-ի փորձագետի:

Հաղորդվում է նաև, որ Եղիսաբեթ II-ի անձնական հավաքածուից որոշ զարդեր կուղղվեն ընտանիքի մյուս անդամներին, որոնք ընտրվել են հենց թագուհու կողմից։ Իսկ որոշ զարդեր և զգեստապահարանի իրեր կպահպանվեն:

Բուքինգհեմյան պալատում կայացած ընթրիքի ժամանակ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Քեյթ Միդլթոնը հարգանքի տուրք է մատուցել Եղիսաբեթ II թագուհուն՝ կրելով նրա հայտնի մարգարտե վզնոցը։