Էմիլի Ռատակովսկին քննադատության է արժանացել իր նոր լուսանկարի պատճառով. մոդելը լոգանք է ընդունում իր 1-ամյա որդու հետ

Էմիլի Ռատակովսկիի երկրպագուները վաղուց սովոր են մոդելի անկեղծ և երբեմն չափազանց համարձակ լուսանկարներին։ Նա հաճախ է հրապարակում իր մերկ լուսանկարները, որոնցից գրեթե ոչ ոք չի զարմանում։ Իհարկե, նա այդ քայլով բախվում է հասարակության քննադատություններին, ինչպես և մյուս հայտնի դեմքերը։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր երեխային: Հետևորդներն առիթը բաց չեն թողել Էմիլիին նախատելու վատ մայր լինելու համար։

Մեկ տարի առաջ Էմիլի Ռատակովսկին և Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդը որդի են ունեցել, ում անվանել են Սիլվեստր։ Հղիության ընթացքում մոդելն իր սոցցանցերում պակաս ակտիվ չի եղել՝ նա շարունակել է հրապարակել նկարներ, որոնք միշտ չէ, որ միանշանակ են գնահատվել իր երկրպագուների կողմից։ Երեխայի ծնվելուց հետո աստղի երկրպագուները շարունակել են քննադատել նրան, այժմ նրանց դուր չի գալիս, թե ինչպես է Ռատակովսկին լուսանկարվում նորածին որդու հետ։

Օրերս էլ Էմիլին հերթական անգամ հակասությունների ալիք է բարձրացրել իր նոր հրապարկմանը կից մեկնաբանություններում։ Ռատակովսկին լուսնկարների շարք է հրապարակել, որտեղ նա լողանում է իր մեկամյա որդու հետ։ Ու թեև մեկնաբանությունների մեծ մասը դեռևս դրական է, սակայն կան այնպիսիք, ում ընդհանրապես դուր չեն եկել մոդելի նման լուսանկարն երը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Էմիլի Ռատակովսկին պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել ամուսնուց՝ Սեբաստիան Բեհր-ՄաքՔլարդից՝ նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։