Քիմ Քարդաշյանը Instagram-ում սև ու սպիտակ թիզերի շարք է հրապարակել, որոնք գովազդում են Միլանի Նորաձևության շաբաթվա Dolce & Gabbana նորաձևության ցուցադրությունը։ Դրանցից երկուսում նա կրկին հայտնվել է Մերիլին Մոնրոյի կերպարով՝ կրկնելով նրա դասական սանրվածքն ու ոճը։
Այս տարվա գարնան սկզբին հեռուստաաստղը կրկնել է Մերիլին Մոնրոյի կերպարը Met Gala-ում։ Նա լուսանկարիչների առջև էր հայտնվել հոլիվուդյան դերասանուհու հայտնի զգեստով: Այնուհետև Քիմին մեղադրել էին զգեստի հետ անզգույշ վարվելու մեջ, ինչի պատճառով այն լրջորեն վնասվել էր:
Այնուամենայնիվ, այլ թիզերներում Մերլինի հետ նմանությունն այնքան էլ ակնհայտ չի եղել, և շատերը կարծել են, որ հեռուստաաստղը ավելի շուտ փորձել է նմանվել իտալացի կինոաստղին:
Վերջերս Քիմն ու Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները ակտիվորեն համագործակցում են Dolce & Gabbana-ի հետ։ Այսպիսով, Պորտոֆինոյում Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանիքին աստղային ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ հարսնացուն, իտալական նորաձևության տան հագուստներով էին։








