Ի՞նչն է կապում Քլոե Քարդաշյանին և իտալացի դերասան Միքելե Մորոնեին

Վերջին մի քանի օրերին մամուլը քննարկում էր Քլոե Քարդաշյանի ենթադրյալ սիրավեպը Միքելե Մորոնեի հետ։ Սոցցանցում աստղը ոչ միանշանակ նկար է հրապարակել դերասանի հետ, որը գրավել է հանրության ուշադրությունը։ Իսկ դրանից հետո լրագրողները սկսել են պնդել, որ զույգը շատ մտերմացել է Միլանի նորաձևության շաբաթում։

Սակայն իտալացի սրտակերի ներկայացուցիչը People-ին ասել է, որ նրա և Քլոեի միջև ոչինչ չկա. «Dolce & Gabbana-ն խնդրել է նրանց նկարվել ցուցադրության ժամանակ։ Միքելեն ասել է, որ նա շատ լավն է: Այդքան բան»: Իսկ Քարդաշյանի մտերիմներից մեկը հավելել է. «Նա առաջին անգամ նրան տեսել է Միլանում այդ գիշեր: Նրանք չեն հանդիպում: Նա մտադիր չէ նրա հետ նորից հանդիպել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Քլոե Քարդաշյանը երկրորդ անգամ մայրացավ։ Նա և նախկին ընկերը՝ Տրիստան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի են ունեցել: