Հեյլի Բիբերն առաջին անգամ արձագանքել է այն լուրերին, թե Ջասթինին «տարել» է Սելենա Գոմեսի ձեռքից

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը ամենագեղեցիկ հայտնի զույգերից էին։ Երկրպագուները վստահ էին, որ մի օր սիրահարները կամուսնանան։ Կարող եք պատկերացնել, թե որքան վրդովվեցին նրանք, երբ աստղերը բաժանվեցին: Չնայած այն հանգամանքին, որ դրանից հետո շատ տարիներ են անցել, ոմանք դեռևս մեղադրում են Հեյլի Բիբերին զույգի բաժանման մեջ։

Նախօրեին Ջասթինի կինը վերջապես պատասխանել է Սելենայի երկրպագուների մեղադրանքներին։ Երբ Call Her Daddy փոդքաստի հաղորդավարը նրան հարցրել է, թե արդյոք նա հանդիպում էր Ջասթինի հետ, երբ նա հարաբերությունների մեջ էր Սելենայի հետ, նա ասել է, որ դա անհեթեթություն է։

«Դա խելագարություն է: Ես երբեք չեմ խոսել այդ մասին: Ատելության մեծ մասը գալիս է նրանից, որ մարդիկ կարծում են, որ ես նրան տարել եմ»,- ասել է մոդելը: «Բավական ժամանակ է անցել։ Ես զբաղվում եմ իմ գործով: Ես ոչինչ չեմ անում, ոչինչ չեմ ասում։ Ինձ հանգիստ թողեք, խնդրում եմ։ Ես աղաչում եմ ձեզ։ Իսկապես։ Սա իմ միակ խնդրանքն է։ Ուրիշ տեղ դժբախտ եղեք, խնդրում եմ»,- ավելացրել է աստղը։