Քիմ Քարդաշյանը հայտնվել է 90-ականների ոճով նոր սանրվածքով

Աշունը բոլորի վրա տարբեր կերպ է անդրադառնում։ Ինչ-որ մեկը դիտում է «Վիշապի տան» նոր սերիան՝ առանց տանից դուրս գալու, իսկ ինչ-որ մեկը, ինչպես Քիմ Քրդաշյանը, թարմացնում է կերպարը։ Միլանի Նորաձևության շաբաթում աստղը ցուցադրել է իր նոր սանրվածքը։ Ինչպես իր ավագ քույր Քորթնին, Քիմը նույնպես որոշել է բաժանվել ջրահարսի երկար մազերից՝ հօգուտ ավելի կարճ սանրվածքի։

Շերտավոր վարսերը հիշեցնում է 90-ականների ոճը, որի մասին Քիմը մատնանշում է լուսանկարների հենց մեկնաբանություններում՝ «1998 թ». Այդպիսի սանրվածքն այդ տարիներին հոլիվուդյան գլխավոր սեքս-խորհրդանիշ Պեմ Անդերսոնինն էր։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Քիմ Քարդաշյանն իր ելքերի համար հիմք է ընդունում աստղային կերպարները։

Ի դեպ, Քիմը ցուցադրում է գալիք աշնան ևս մեկ թրենդ՝ աճած արմատները։ Այո, հիմա, եթե անգամ ձեր մազերը պլատինե շիկահեր եք ներկում, պետք չէ ամիսը մի քանի անգամ արմատները բացել։