Շատ աշխարհահռչակ աստղեր միլիոնավոր երկրպագուներ են ձեռք բերել իրենց տաղանդի և ինդեալական տեսքի շնորհիվ: Սակայն տեսնելով նրանց հաիսքանչ մայրիկներ՝ դուք կհասկանաք, թե ումից են նրանք ժառանգել իրենց գեղեցկությունը:
«Կին լինելը մեծ պատասխանատվություն է: Որքան էլ հոգնած, զբաղված և տխուր լինեք դուք, երբեք մի մոռացեք, որ ձեր գլխավոր աշխատանքը գեղեցիկ լինելն է: Դա դժվար է ու պարտավորեցնող: Սակայն ձեր բոլոր հաջողությունների գրավականը հենց այդ աշխատանքի արդյունքն է»,- ասում է հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովայի մայրիկը, ով այս տարի նշում է իր 60-ամյակը:
Գեղեցկուհի Իրինան կատակով նշում է, որ 30 տարեկանից հետո դադարել է մեծանալ և համոզված է, որ իր այդ հրաշագործ հատկանիշը փոխանցվել է նաև դստերը:
«Մայրկիկս է ինձ սովորեցրել կին լինելու արվեստը: Հուսամ, որ ես լավ աշակերտ եմ և կարողացել եմ լիարժեք յուրացնել այդ դասը»,- նշում է գեղեցկուհի Վիկտորյան:
Աշխարհահռչակ սևամորթ մոդել Նաոմի Քեմբլի մայրն այս տարի նշում է իր 67-ամյակը: Գեղեցկուհին իր առաջնեկին՝ Նաոմիին ծննդաբերել է 17 տարեկանում:
Նաոմին հարցազրույցներում կիսվել է, որ դժվար մանկություն է ունեցել և մեծացել է աղքատ ընտանիքւոմ:
Շպարվելու ու գեղեցկանալու համար նրա մայրը չի ունեցել բավարար միջոցներ, սակայն միշտ եղել է կոկիկ, խնամված ու գեղեցիկ: Հետևելով առողջ ապրելակերպի ու միշտ ակտիվ զբաղվելով սպորտով՝ Նաոմիի մայրը չափազանց երիտասարդ ու գեղեցիկ է այսօր:
«Միայն թե ես էլ մորս պես լինեմ 17 տարի անց»,- ասել է Նաոմի Քեմբլը:
65-ամյա Քրիս Ջենները, ով հայտնի Քարդաշյան քույրերի մայրիկն է, իր դուստրերին չի զիջում գեղեցկությամբ ու սեքսուալությամբ:
Ջեններն անկեղծանում է, որ դիմել է մի քանի պլաստիկ վիրահատությունների: