Մեգան Ֆոքսը հանրությանը ներկայացել է դեկոլտեով. դերասանուհին մեծացրե՞լ է կրծքերը

Մեգան Ֆոքսը հերթական անգամ ստիպել է բոլորին խոսել իր մասին. երեկ երեկոյան դերասանուհուն և նրա սիրելի Քոլսոն Բեյքերին նկատել են Միլանում։ Աստղերը գնացել են ընթրելու Giacomo ռեստորանում։ Ժամադրության համար սիրահարներն ընտրել են անսովոր կերպարներ և ևս մեկ անգամ հաստատել ամենաէպատաժային հայտնի զույգի կարգավիճակը։

Մեգանը ներկայացե է վանդակավոր վերնաշապիկով, որը հագել էր մուգ կանաչ-մոխրագույն տոպի վրայից և Kim Shui-ի ժանյակավոր տաբատով: Որպես աքսեսուար՝ նա ընտրել է կարմիր մորթյա պանամա և կիսաթափանցիկ կլատչ։ Դերասանուհին արտաքին տեսքն ամբողջացրել է սրածայրով դեղին կոշիկներով: Սակայն աստղի դեկոլտեն շատ ավելի մեծ ուշադրության է արժանացել երկրպագուների կողմից։ Համացանցի օգտատերերը նկատել են, որ Մեգանի կրծքերը մեծացել են։ Ի դեպ, ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նա պլաստիկ վիրահատության է դիմել։

Machine Gun Kelly-ն որոշել է հետ չմնալ իր սիրելիից և հանրությանը ներկայացել է սև և կարմիր սվիտերով, կաշվե տաբատով և սև մորթուց պանամայով: