Կինովարձույթում կրկին հայտնված «Ավատար»-ը կրկին մեծ թվով հանդիսատես է ունեցել

Կինովարձույթում կրկին հայտնված «Ավատար» ֆիլմը վերջին հանգստյան օրերին վաստակել է 30,5 միլիոն դոլար: 

Ջեյմս Քեմերոնի բլոկբաստերը կրկին էկրաններ բարձրացավ սեպտեմբերի 23-ին՝ գրեթե առանց գովազդի:

Ֆիլմը ցուցադրվում է ԱՄՆ 1860 կինոթատրոնում, մեծ մասն այն ցուցադրում է IMAX-ով։ ԱՄՆ-ից դուրս «Ավատարը» վաստակել է 20,5 միլիոն դոլար՝ հայտնվելով աշխարհի 50 երկրների էկրաններին։

Comscore-ի ավագ վերլուծաբան Փոլ Դերգարապետյանը նշել է, որ այս արդյունքը վկայում է Քեմերոնի ֆիլմաշարի նկատմամբ մարդկանց մեծ հետաքրքրության մասին:

Ջեյք Սալիի և Պանդորայի բնակիչների մասին ֆիլմի շարունակությունը՝ «Ավատար. Ջրի ճանապարհը», թողարկվելու է դեկտեմբերի 14-ին։