«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշ հոլի նկարահանումներն իրականացվել են Երևանի Կոնդ թաղամասում (լուսանկարներ)

Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշ հոլի նկարահանումներն իրականացվել են Երևանի Կոնդ թաղամասում, Մանկական երկաթուղու այգում, Սքեյթ պարկում և Համալիրի տարածքում:

Միջազգայնորեն ճանաչված խաղալիքի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։