Հեյլի Բիբերն անկեղծ պատմել է Սելենա Գոմեսի հետ իր զրույցի մասին

Վերջերս Հեյլի Բիբերն ակնհայտորեն ավելի անկեղծ է դարձել. նախօրեին մոդելը մասնակցել է Call Her Daddy փոդքասթին, որում վերջապես պատասխանել է այն մեղադրանքներին, որ Ջասթինին խլել է Սելենա Գոմեսից։ Բայց մոդելի կողմից արված բացահայտումները այսքանով չեն ավարտվել։ Հեյլին անկեղծ հարցազրույց է տվել, որտեղ մեկնաբանել է Ջասթին Բիբերի հետ իրենց հարաբերությունների շուրջ բոլոր խոսակցությունները։

Հեյլին կարծում է, որ ճիշտ որոշում էր, որ Սելենան ու Ջասթինը դադարեցրին իրենց հարաբերությունները։ «Ես կրկին հասկանում եմ, թե ինչպես է այն կողքից երևում, և շուրջը շատ խոսակցություններ կան, բայց սա մի իրավիճակ էր, երբ ես հաստատ գիտեմ, որ ճիշտ էր, որ նրանք (Ջասթինի և Սելենայի համար) փակեն այդ դուռը», – ասել է նա:

Մոդելը նաև նշել է, որ իրենց բաժանման ժամանակ ինքը հարաբերությունների մեջ չի եղել Ջասթինի հետ և աջակցել է ամուսնու՝ բաժանվելու որոշմանը։ «Այն ժամանակ նրանք հարաբերությունների մեջ չէին, բայց, իհարկե, շատ երկար պատմություն կա, և դա իմ հարաբերությունները չէ», – խոստովանել է ձեռներեցը: «Կարծում եմ՝ դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել նրա հետ՝ շարունակել, նշանվել ու ամուսնանալ: Օրինակ՝ այսպես շարունակեք ձեր կյանքը»։

Մոդելը նաև պնդում է, որ ինքը «երբեք Ջասթինի հետ չի եղել, երբ նա որևէ մեկի հետ հարաբերությունների մեջ է եղել»։ «Ես հարգում եմ նրան (խմբ․ Սելենային), այստեղ ոչ մի դրամա չկա», – ասել է Հեյլին՝ ասես պնդելով, որ իրենք զրուցել են Սելենա Գոմեսի հետ։

«Դրա համար ես այսպիսին եմ, այդ ամենը հարգանքն է: Այդ ամենը սերն է»,- ասել է Հեյլին՝ հավելելով, որ զրույցը հանգստացրել է իրեն։