Ջորջ և Ամալ Քլունիները նշել են ամուսնության տարեդարձը (լուսանկար)

Ամալ և Ջորջ Քլունիները նախօրեին նշել են իրենց ամուսնության տարեդարձը։ Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014 թվականի սեպտեմբերին Վենետիկում՝ առաջին ժամադրությունից ընդամենը մեկ տարի անց: Այս առիթով սիրահարները գնացել են ռեստորան. պապարացիները զույգի «բռնացրել են» հաստատությունից հեռանալիս։

Ելքի համար Ամալն ընտրել է կարճ կիսաշրջազգեստ, որը կրել է սև կիպ շապիկով և բարձրակրունկ կոշիկներով։ Հարկ է նշել, որ փետրվարին աստղը դարձավ 44 տարեկան, սակայն նա դեռ հիանալի կազմվածք ունի։ Իսկ Ջորջ Քլունին նախընտրել է տոտալ սև կոստյում։ Սիրահարները գեղեցիկ կերպով լրացրել են միմյանց։

Ի դեպ, Ջորջ և Ամալ Քլունիները ծանոթացել են 2013 թվականին Քլունիի տանը, որը գտնվում է իտալական Կոմո լճի մոտ։ Ամալն այնտեղ էր նրանց ընդհանուր ընկերոջ շնորհիվ, ում հետ գնացել էր Կանն։