Ռուս հայտնի դերասանը կմեկնի Ուկրաինա՝ պատերազմի

Մասնակի զորահավաքի ֆոնին հայտնի ռուս դերասան Ստաս Ռումյանցևը ծանուցագիր է ստացել և առանց վարանելու հայտնվել զինկոմիսարիատում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Աստղի գրանցումից հետո նա խնդրել է երկրպագուներին չդատապարտել իրեն նման որոշման համար՝ հավելելով, որ ամեն ինչ կորոշվի սեպտեմբերի 28-ին՝ բժշկական հանձնաժողովի ստուգումից հետո։

«Մի՛ դատեք և ներեք ինձ իմ որոշումը, բոլորին, ովքեր սիրում են ինձ, ես էլ ձեզ եմ սիրում, ժամանակը հեշտ և անհասկանալի չէ, գուցե ամեն ինչ որոշվի, կամ գուցե մենք բոլորս շուտով այնտեղ լինենք, ովքեր դեռ մնացել են այստեղ՝ Ռուսաստանում։ Ծանուցագիրը երեկ եկավ, զինկոմիսարիատում էի»,- գրել է նա։

Նշվում է, որ Ռումյանցևը նավաստի է եղել և ծառայել է նավի վրա։