«Դու գնացիր վերև». ընկերները՝ Հայկոյին նվիրված երգ են ներկայացրել

Երգիչ և կոմպոզիտոր Հայկոյի ընկերներն իրեն նվիրված նոր երգ և տեսահոլովակ են ներկայացրել:

«Դու գնացիր վերև» երգը ներկայացնում են՝ Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Արամ mp3-ն, Գրիշա Աղախանյանը, Րաֆֆի Ալթունյանը, Միհրան Ծառուկյանը:

Երգի երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը Գևորգ Ալթունյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հրաչ Քեշիիշյանը: