Հայտնի է դարձել Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառը

Շոտլանդիայի ազգային արխիվը հրապարակել է Եղիսաբեթ II թագուհու մահվան վկայականը։ Փաստաթղթի համաձայն՝ Նորին Մեծությունը մահացել է սեպտեմբերի 8-ին Լոնդոնի ժամանակով 15:10-ին։ Մահվան պատճառ է դարձել «ծերությունը»։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, թագավորական ընտանիքը երեք ժամ անց Twitter-ում հայտարարել էր Եղիսաբեթ II-ի մահվան մասին. «Թագուհին այսօր կեսօրին խաղաղ հեռացավ Բալմորալում։ Թագավորը և թագուհին այս գիշեր կմնան Բալմորալում և վաղը կվերադառնան Լոնդոն»:

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II թագուհին բրիտանական պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետն էր: Իր թագավորության 70 տարիների ընթացքում նա կարողել է շահել անգլիացիների և ողջ աշխարհի սերը։