Սելենա Գոմեսը մեկնաբանել է Հեյլի Բիբերի հարցազրույցը, որում նա պատմել է Ջասթինի հետ իրենց հարաբերությունների մասին

Օրերս Հեյլի Բիբերը մեծ հարցազրույց է տվել, որում անկեղծորեն խոսել է Ջասթինի հետ ամուսնության մասին և նույնիսկ մեկնաբանել է Սելենա Գոմեսի հայտարարությունները (որ նա ոչ ոքի չի խլել և սկսել է հանդիպել իր ապագա ամուսնու հետ, երբ նա այլևս հարաբերությունների մեջ չի եղել)։ Հեյլիի խոսքերից հետո Սելենան առաջին անգամ, կարծես թե, արձագանքել է. թեև դրանում մոդելի մասին խոսք չի եղել, սակայն երկրպագուները վստահ են, որ սա պատասխան է եղել Հեյլիի հայտարարություններին։

Սոցցանցերի իր էջերում Սելենա Գոմեսը ներկայացրել է իր Rare Beauty ապրանքանիշի շրթներկը։ Շնորհանդեսի վերջում երգչուհին ասել է, որ իր յուրաքանչյուր արտադրանքը բարի նպատակներ է հետապնդում, և այն, ինչ անում է (ըստ երևույթին, ասում է) ազնվության մասին է: «Եվ այն ամենը, ինչ ես պետք է ասեմ, դա անհավանական հեգնանք կարող է թվալ, որ ես թողարկել եմ մի բան, որի մեջ միայն բարի խոսքեր են, քանի որ սա հենց այն է, ինչ ես ուզում եմ: Եթե ​​դուք աջակցում եք Rare-ին, ես չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնել ձեզ, բայց իմացեք, որ դուք չեք էլ կարող պատկերացնել, թե դա ինչ է նշանակում ինձ համար, այդ խոսքերը իրոք կարևոր են: Սա իսկապես կարևոր է»,- դիմել է հոլիվուդյան աստղն իր երկրպագուներին:

«Սա մի բան է, որը գալիս է իմ ներսից, և ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք ու հուսով եմ, կհասկանաք, սա շատ ավելին է, քան որևէ այլ բան: Շնորհակալ եմ ինձ լսելու համար, մաղթում եմ ձեզ օրվա հիանալի շարունակություն և գնահատում եմ ձեր ողջ սերը: Շնորհակալություն»,- դիմել է Սելենա Գոմեսն իր բաժանորդներին:

Հիշեցնենք, որ Ջասթինն ու Հեյլին ամուսնացել են 2018 թվականին, երգիչն ամուսնության առաջարկ է արել նրան հարաբերությունների մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց։