«Նիկոլն ասաց՝ 75000 դրամ ստացողը վատ կրթություն է ստացել. հայ մշակույթից ոչ ոք չնեղացա՞վ». Մհեր Մկրտչյանն անդրադարձել է վարչապետի հայտարարությանը

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն անդրադարձել է երեկվա Կառավարության նիստին և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ 75․000 դրամ աշխատավարձ ստացող մարդկանց կրթության որակի վերաբերյալ:

«Նիկոլն ասաց, որ 75․000 դրամ ստացողը վատ կրթություն է ստացել:
Հայ մշակույթից ոչ ոք չնեղացա՞վ: Թե որ թատրոններում 80․000 են ստանում արդեն անգրագետ չեն:
Բերդում 75.000-ով հոդվածներ ես գրելու կողքի կամերայի պատգամավորներիդ վրա»,- գրել է ռեժիսորը: