23-ամյա Քենդալն ու 22-ամյա Քայլին շարունակում են ակտիվ զբաղվել իրենց «Kendall + Kylie» բրենդի առաջխաղացմամբ:
Բրենդը ստեղծվել է դեռ 2012 թվականին և բավականին մեծ հաջողություններ է գրանցել: Այն մեծ պահանջարկ է վայելում ու տարածված է ավելի քան 22 երկներում: Իրենց բիզնեսի հաջողության գրավականը հենց իրենք են՝ Քայլին ու Քենդալը, որոնց սկանդալային ու միշտ յուրահատուկ գովազդների շնորհիվ ապրանքանիշը նորանոր հաջողություններ է գրանցում:
Քենդալն իր բրենդի նոր հավաքածուի գովազդում ամբողջովին մերկացել է:
Երկրպագուները հեղեղել են նրա ինստագրամյան էջը հաճոյախոսություններով՝ հիանալով նրա շքեղ կազմվածքով:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի քույրերից Քենդալը միակն է, ով չի դիմել ոչ մի պլաստիկ վիրահատության: Մոդելը կարծում է, որ իրական գեղեցկությունը կարող է լինել միայն բնական:
Քարդաշյան քույրերն ու Քայլին տարիներ շարունակ համոզում են Քենդալին դիմել պլաստիկ վիրաբուժության օգնությանը, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվում: