Նույնիսկ ուրախ եմ, որ այդպես էլ չդարձա նրա ամուսինը․ Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն մեկնաբանել է երգչուհու ամուսնությունը Բեն Աֆլեքի հետ

Հանրահայտ երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, Քրիս Ուոլեսի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Բեն Աֆլեքի հետ Լոպեսի ամուսնության մասին՝ նշելով, որ ամենայն բարիք է մաղթում նախկին զուգընկերուհուն։

«Ինչ վերաբերում է Ջենիֆերին, լսե՛ք, դա լավ փորձ էր։ Ես ամենայն բարիք եմ մաղթում նրան ու նրա խելացի, գեղեցիկ ու հրաշալի երեխաներին։ Ես անգամ կասեի՝ նույնիսկ ուրախ եմ, որ այդպես էլ չդարձա նրա ամուսինը, բայց դուք ինձ կծեծեք նման խոսքերի համար», – ասել է Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ 51-ամյա դերասանուհին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը խզել է 2021 թվականի ապրիլին, իսկ մայիսին վերամիավովել նախկին զուգընկերոջ՝ դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն ամուսնացել է 2022 թվականի օգոստոսին։