Օրվա թիվը. «Ավատար 2»-ը կարող է 649 միլիոն դոլար հավաքել վարձույթում

«Ավատար»-ի շարունակության պրեմիերային մնացել է ընդամենը երեք ամիս, և փորձագետներն արդեն կանխատեսում են, թե ինչպիսին կլինի դրա վարձույթը:

Cinelytic-ը կանխատեսում է, որ «Ավատար 2. Ջրի ճամփան» կվաստակի մոտ 649 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում՝ 250 միլիոն դոլար բյուջեով: Մոտավորապես նույնքան (639 միլիոն դոլար) ֆիլմը կարող է հավաքել վաճառքի և սթրիմինգի միջոցով։

Փորձագետները վստահ են, որ շարունակությունը չի կարողանա ավելի շատ վաստակել, քան օրիգինալը։ Հիշեցնենք, որ «Ավատարը», որը թողարկվել է 2009 թվականին, Կանադայում և Ամերիկայում հավաքել է 772 միլիոն դոլար, իսկ համաշխարհային կինովարձույթում՝ 2,79 միլիարդ։