Քիմ Քարդաշյանը սիրում է փորձարկումներ անել իր ոճի հետ և ներկայանալ անսովոր կերպարներով, բայց նույնիսկ նա է երբեմն անհաջողությունների բախվում։
Այս շաբաթ օրը հեռուստաաստղը ներկա է եղել դստեր՝ Նորթի բասկետբոլի խաղին՝ սուրճի գույնի սպորտային հանդերձանքով։ Նա հայտնվել է կարճ վերնազգեստով՝ սև գծերով և բարձր գոտկատեղով տաբատով։ Քիմն այս հագուստի հետ կարող էր կրել բարրակրունկներ կամ սպորտային կոշիկներ, սակայն նրա ընտրությունը կանգ է առել այս սեզոնի ամենահակասական կոշիկների վրա։ Խոսքն, իհարկե, Balenciaga x Crocs համագործակցության կրունկներով Crocs-ի մասին է:
Դրանք կամ սիրում են, կամ ատում։ Այլ տարբերակ չի լինում։ Իսկ մենք, ինչպես հավանաբար արդեն հասկացաք, պատկանում ենք մարդկանց երկրորդ կատեգորիային, ովքեր չեն հասկանում, թե ինչու են աստղերը նախընտրում այս կրոքները։ Գրում է peopletalk.ru-ն։