Ջիջի Հադիդին և Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են նույն հյուրանոցում

Ջիջի Հադիդի և Լեոնարդո ԴիԿապրիոյի սիրավեպի մասին խոսակցությունները միայն նոր թափ են ստանում։ Մի քանի օր առաջ մոդելն ու դերասանը մեկնել են Փարիզ։ Ինչպես պարզվում է, աստղերը հանգրվանել են նույն Royal Monceau հյուրանոցում։

Հինգշաբթի օրը՝ երեկոյան ժամը տասին մոտ, պապարացիները նկարահանել են Ջիջի Հադիդին, ով դուրս էր գալիս հյուրանոցից։ Մոդելը հիանալի տրամադրություն ուներ՝ նա ժպտացել և զրուցել է լուսանկարիչների հետ։ Մի քանի ժամ պապարացիները «բռնացրել են» նաև Լեոյին։ Ականատեսների վկայությամբ՝ հոլիվուդյան սրտակերը գիշերը մոտավորապես մեկին դուրս է եկել հյուրանոցից ու գնացել փարիզյան գիշերային ակումբներ։

Հիշեցնենք, որ Լեոյի և Ջիջիի հարաբերությունների մասին լուրերը հայտնվեցին սեպտեմբերի սկզբին այն բանից հետո, երբ աստղերին միասին նկատել էին Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացված երեկույթի ժամանակ։