Սարգիս և Մանո Գրիգորյանների համար այս ամառը աշխատանքային է եղել: Փոխարենը՝ աննկարագրելի ու անմոռանալի հանագիստ են ունեցել նրանց դուստրերը՝ Էվան ու Յանան: Աղջիկների համար ամառային արձակուրդն այնքան հագեցած է եղել, որ նրանք, առանց հոգնածության ու տրտնջանքի, մեծ սիրով կարողացել են նաև պատրաստվել ուսումնական տարվան և հաճույքով գնալ դպրոց: ShowBiz.am-ը զրուցել է նրանց մայրիկի՝ Մանո Գրիգորյանի հետ, ով մեզ պատմեց իր և ամուսնու չհհանգստանալու, բալիկների՝ ճամբար առաջին անգամ այցի և նոր ուսումնական տարվա մասին:
«Մենք այս տարի չհհանգստացանք, բայց երեխաների ամառը շատ հագեցած անցավ. երկուսով գնացել էին ճամբար. ի դեպ՝ դա մեծ աղջկաս՝ Էվայի երազանքն էր: 7 օր անմոռանալի օրեր են ունեցել՝ լի ծրագրերով, մրցույթներով. շատ լավ են դրսևորել իրենց, եղել են ջոկատի ավագ և այլ»,- պատմում է Մանոն և նշում, որ իրենք 2 ամգամ այցելել են ճամբար՝ ծնողական անհանգստությունն անցկացնելու համար: Առաջին անգամ ճամբար գնալը որքան երեխաների համար էր փորձություն, նույնքան էլ ծնողների. «Այնտեղ նրանք շատ ընկերներ են ձեռք բերել, շատ գոհ էին. բավականին լավ ծրագիր էր՝ անդադար համերգներ, մրցույթներ ու խաղեր են եղել. դե՛ իսկ իմ աղջիկներն էլ սիրում են նման բաներ շատ»:
Սարգիս և Մանո Գրիգորյանների աղջիկների հանգիստը, սակայն, այսքանով չի ավարտվել, և ճամբարային կյանքին հաջորդել է ծովային հանգիստը՝ տատիկ-պապիկի հետ. «Շատ լավ հանգիստ են ունեցել նաև տատիկի ու պապիկի հետ ծովում, իսկ մենք աշխատել ենք: Շուտով ես ու Սարգիսը աշխատանքի բերումով մեկնելու ենք Հայաստանից և 2 օր կհատկացնենք նաև հանգստին: Հուսանք՝ մյուս տարի կկարողանանք բոլորով մեր Էվայի տարեդարձը՝ 10-ամյակը, նշել մեկ այլ երկրում և ընտանիքով հանգստանալ»,-ասում է Մանոն:
Ամառային հանգիստը կատարյալ էր աղջիկների համար, իսկ դրան միշտ էլ հաջորդում է սեպտեմբերը, աշնան սկիզբն ու նոր ուսնումնական տարին: Մայրիկը նշում է, որ նրա երեխաները մեծ ոգևորությամբ են պատրաստվում միշտ դպրոցին, սիրում են գնել գունավոր տետրեր, գրիչներ, բայց, ինչպես բոլոր երեխաները, նրանք էլ սկզբի 4 օրը մեծ հաճույքով են գնում, հետո սկսում մի քիչ հոգնել:
Քույրիկները թեթև բնավորության տեր մարդիկ են և կարիք չեն ունենում երբեք ամառվա հանգստից հետո դժվարությամբ անցում կատարել դպրոցական կյանքին: Վերջերս տեղի ունեցավ նաև Յանայի նոր տեսահոլովակի պրեմիերան, և դրանից հետո ամբողջովին տրամադրվեցին դպրոցին: Դպրոցում առաջին օրն անցել է ուրախ և տոնական. Յանան բացումն է արել իր երգով և ուրախացրել առաջին դասարանցիներին: Այնուհետև՝ Մանոն Էվան ու Յանան գնացել են մուլտֆիլմ դիտելու և նշելու իրենց դպրոցական առաջին օրը:
Մանոն խոստովանում է, որ Յանան բնավորությամբ ավելի պատրաստված է և կազմակերպված. Էվան երբեմն-երբեմն մի փոքր բողոքում է՝ ասելով, որ ինքն ավելի շատ կսիրեր դպրոցը, եթե այն սկսվեր ժամը 14:00-ին:
3-րդ դասարանում սովորող Յանայի և 4-րդ դասարանում սովորղ Էվայի գրաֆիկը խիտ է ու լեցուն: Յանան բացի իր դասերից շատ ժամանակ է հատկացնում երգին ու պարին. դասերին միշտ պատրաստված է գնում, թեև գերազանցիկ չէ, իսկ Էվան միայն պարի է հաճախում և դասերին ավելի շատ է ժամանակ տրամադրում:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան