Թարգարիենները հավանություն են տալիս. Մեգան Ֆոքսը «Վիշապի տան» հերոսուհու կերպարով

Մեգան Ֆոքսը մեզ ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենար Ռեյնիրա Թարգարիենը իրական կյանքում։ Եվ սա մեր ենթադրությունը չէ, այս մասին սոցիալական ցանցում ակնարկել է հենց ինքը՝ դերասանուհին։ Աստղը համարձակ կերպարով լուսանկարներ է հրապարակել, որոնցում մենք կարող էինք տեսնել «Վիշապի տան» հերոսուհուն։

Նկարներում Մեգանը ներկայացել է անսովոր զգեստով, որը բաղկացած է առանձին մասերից՝ նարնջագույն կորսետ՝ համադրված տպավորիչ կտրվածքներով ատլասե վարդագույն կիսաշրջազգեստի հետ։ Ֆոքսն իր կերպարն ամբողջացրել է մարմանգույն վերարկուո և համապատասխան բարձրաճիտ կոշիկներ: Որպես աքսեսուար՝ նա ընտրել է փոքրիկ սպիտակ պայուսակ։

Աստղի սանրվածքն առանց ուշադրության չի մնացել. Մեգանը ներկայացել է կատարյալ սառցե շիկահերի կերպարով, որը սազում է նրան։