Զենդայան սեր է խոստովանում Valentino-ին` թափանցիկ բյուրեղյա մոնոգրամով բոդիով

Օրերս կայացել է Valentino-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը։ Իտալական նորաձևության տունը հայտնի հյուրերի և ինֆլյուենսերների էր հավաքել Carro du Temple-ի տարածքում: Առաջին շարքում են եղել բազմաթիվ աստղեր՝ Նաոմի Քեմփբել, Լոու Ռոուչ, Ֆլորենս Պյու, Մադելին Փեթչ, Թինա Կունակի և Զենդայա:

Առաջիկա սեզոնի համար Valentino-ն առաջարկում է ձեզ չամաչել բրենդների հանդեպ ձեր սիրուց և խաղադրույք կատարել մոնոգրամով իրերի վրա: Զենդայան առաջիններից մեկն էր, ով աջակցել է ապրանքանիշի այս կարգախոսը: Դերասանուհին իտալական նորաձևության տան ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ բոդիով, որը զարդարված էր Valentino-ի պրինտով՝ ասեղնագործված փայլիկներով։ Դրա վրայից աստղը հագել է մեծ չափսերի բաճկոն և շորտեր, իսկ հանդերձանքը լրացրել է մեծ ականջօղերով ու ցածրակրունկ կոշիկներով։