Դևա Կասելը կրկին նորաձևության ամսագրի շապիկին է, այս անգամ մոդելը դարձել է շվեյցարական Bilan Luxe ամսագրի նոր համարի հերոսուհին։ Դերասաններ Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 18-ամյա դուստրը հրապարակման շապիկին հայտնվել է Cartier-ի զարդերով։ Մեկ տարի առաջ Դևան դարձել էր այս ոսկերչական ապրանքանիշի ամենաերիտասարդ դեսպանը։
Սեպտեմբերի վերջին աղջիկը ստացել էր Vogue-ի իր առաջին անհատական շապիկը. նա հայտնվել էր հրատարակության թուրքերեն տարբերակում։ Նախկինում Դևան նկարահանվել էր իտալական Vogue-ի համար, բայց մոր հետ։ Բացի այդ, սեպտեմբերին Կասելը Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում Dolce & Gabbana ցուցադրության ժամանակ քայլել է պոդիումով։ Նա, ինչպես Բելուչին, վաղուց դարձել է դիզայներական դուետի մուսան և պարբերաբար մասնակցում է դրա շոուներին։

