Ջիջի Հադիդը քննադատել է Քանյե Ուեսթին․ ռեփերը վիրավորել էր մոդելի ընկերուհուն

Փարիզի նորաձեւության շաբաթվա նախօրեին Քանյե Ուեսթը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն, սակայն, ինչպես միշտ, ռեփերի կողմից եղել են անակնկալներ։ Այս անգամ Յեն հայտնվել է մարզաշապիկով, որի վրա գրված է եղել «White lives matter»: Այնուամենայնիվ, ամեն ինչ այսքանով չի ավարտվել։ Դրանից հետո ռեփերն իր էջում տեղադրել է Stories՝ «Բոլորը գիտեն, որ Black Lives Matter-ը խաբեություն էր։ Հիմա վերջացավ, ինձ շնորհակալություն մի հայտնեք»: Կատարողի կողմից նման գործողությունները, մեղմ ասած, երկիմաստ են ընկալվել երկրպագուների կողմից։ Որոշ աստղեր նույնիսկ արտահայտվել են այս առիթով։

Այն բանից հետո, երբ Քանյե Ուեսթը սկսել է հրապարակայնորեն ահաբեկել Գաբրիելլա-Կարեֆա Ջոնսոնին (խմբագիրը քննադատել էր ռեփերի գործողությունները): Ջիջի Հադիդը որոշել է անտարբեր չմնալ ու աջակցել Ջոնսոնին։ «Դու կարող ես միայն երազել նրա ինտելեկտի գոնե մի փոքր մասն ունենալու մասին: Եթե ​​այն հիմարությունը, որը դու անում ես, իսկապես իմաստ ունի, Ջոնսոնը կլինի միակը, ով կարող էր փրկել ձեզ: Դու պարզապես սիրում ես նեղացնել մարկանց և բոլորի մոտ ծիծաղի առարկա ես դառնում»:

Ի դեպ, այս գարնանը Weekend Max Mara-ն և Gabriella Carefa-Johnson-ը ստեղծել են 2022 թվականի գարուն-ամառ համատեղ հավաքածու, որը կոչվում է Family Affair: Քարոզարշավի համար կադրերի մի մասն արել է Ջիջի Հադիդը, ով հանդես է եկել որպես լուսանկարիչ։