Քայլի Ջենները դարձել է փարիզյան նորաձեւության շաբաթվա գլխավոր սթրիթ ոճի աստղերից մեկը։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նա քայլել է տասնյակ հանդերձանքով՝ Schiaparelli-ից և Mugler-ից մինչև Acne Studios և Loewe: Մինչ մամուլը քննարկում է հեռուստաաստղի վառ հանդերձանքը, նա վերադարձել է Լոս Անջելես:
Քայլին սոցցանցերի իր էջերում կիսվել է մի քանի լուսանկարներով, որոնք արել է մեկնելուց առաջ։ Լուսանկարներում Ջենները կեցվածք է ընդունել ամբողջովին սև հագուստով։ Հարմարավետ հուդին համադրել է մինի կիսաշրջազգեստի հետ։ Աստղը կերպարին ավելացրել է կաշվե, կրունկներով կոշիկներ, ֆուտուրիստական ոճի արևային ակնոցներ և Hermès Birkin պայուսակ։
Վերջին շրջանում առհասարակ Քայլին հաճախ է բախվում իր երկրպագուների քննադատությանը, ինչպես նաև Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մյուս անդամները։ Ոչ վաղ անցյալում նրան մեղադրում էին երկրպագուների հանդեպ անարգանքի մեջ:

