Բրեդ Փիթը պատասխանել է Անջելինա Ջոլիի՝ ընտանեկան բռնության մասին մեղադրանքներին

Հայտնի է դարձել, որ Անջելինա Ջոլին դատական ​​հայց է ներկայացրել Բրեդ Փիթի դեմ ընտանեկան բռնության համար։ Հայցը նկարագրում է 2016 թվականի սեպտեմբերի կոնֆլիկտի մանրամասները։ Այդ ժամանակ Փիթն ու Ջոլին իրենց երեխաների հետ մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից մեկնել են Կալիֆորնիա։ Բրեդ Փիթի ներկայացուցիչներն արդեն արձագանքել են դերասանուհու մեղադրանքներին։

CNN-ին տված հայտարարության մեջ Բրեդ Փիթի ներկայացուցիչը դերասանուհու պնդումներն անվանել է «ամբողջովին ոչ ճիշտ»:

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի պայքարը երեխաների համար շարունակվում է վերջին հինգ տարիների ընթացքում՝ 2016 թվականին նրանց ամուսնալուծությունից հետո: Վերջերս դատարանը հաստատել էր ծնողների համատեղ խնամակալությունը, սակայն Ջոլին վերաքննիչ բողոք է ներկայացրել և դատավորին հեռացրել։ Դերասանն օրերս միջնորդություն է ներկայացրել այդ որոշումը չեղարկելու համար։