«Անքնություն» նոր ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 28-ին

Հոկտեմբերի 28-ին մեծ էկրաններ կբարձրանա «Անքնություն» նոր ֆիլմը։ Հարություն Ղուկասյանի նոր նախագիծը հոգեբանական դրամա և թրիլլեր է:

Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերները՝ Հարություն Ղուկասյանը, Արմեն Սողոյանը և Արտակ Դալդումյանը: Նոր նախագծի սաունդթրեքի հեղինակը Արման Պարսամյանն է։

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Սամվել Թադևոսյանը և Ինգրիտ Կոկչյանը, նկարահանվել են նաև Բաբկեն Չոբանյանը,Ալիս Մելիքսեթյանը և այլք: