Չարլզ III-ը արքայազն Ուիլյամին 700 հազար ֆունտ ստերլինգ վարձ կվճարի

Եվ դա հնարավոր է նույնիսկ թագավորական ընտանիքում։ Բրիտանական պարբերականները պնդում են, որ այժմ թագավոր Չարլզ III-ը վարձ կվճարի ավագ որդուն։ Այո, դուք ճիշտ եք կարդացել. միապետը վճարում է Գլոսթերշիրում գտնվող 18-րդ դարի իր սիրելի կալվածքում ապրելու իրավունքի համար: Այն Ուիլյամը ժառանգել է Քորնուոլի դուքսի տիտղոսի հետ միասին։

Ուիլյամի անշարժ գույքի այդ տարածաշրջանում գնահատվում է 345 միլիոն ֆունտ ստերլինգ: Նա տարեկան լրացուցիչ 700 հազար ֆունտ ստերլինգ կստանա սեփական հորից։ Անշարժ գույքի վարձակալությունը Չարլզի կողմից ստորագրվել է դեռևս 1980-ականներին, ուստի այն մեկ գիշերվա ընթացքում չեղարկելը դժվար թե ստացվեր:

Ի դեպ, տատիկից ու հորից ստացած նոր կարգավիճակի ու ժառանգության շնորհիվ Ուիլյամն այժմ համարվում է Բրիտանիայի ամենախոշոր մասնավոր հողատերը։ Նա ունի 1,2 միլիարդ ֆունտ ստերլինգի անշարժ գույք և հողատարարածքներ 23 կոմսություններում (ներառյալ ֆերմաներ, բնակելի տներ, յոթ ամրոցներ, անտառներ, ծովափնյա և առևտրային տարածքներ):