126 կիլոգրամ քաշով բոստոնցի խոհարարը չորս ամսում նիհարել է 41 կիլոգրամով: Նա բացահայտել է իր հաջողության գաղտնիքը և խորհուրդներով կիսվել նիհարել ցանկացողների հետ։ Նրա պատմությունը հրապարակել է «Eat This, Not That!» պարբերականը։
Մայքլ Սքելֆոն պատմել է, որ որոշել է նիհարել զարկերակային ճնշման և հուզական վատ վիճակի պատճառով։ Նա իր առջև նպատակ է դրել 6 ամսում նիհարել 22 կիլոգրամով, սակայն նրան հաջողվել է շատ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին։
Տղամարդը սկսել է շատ քայլել և հետևել խիստ սննդակարգի՝ բաղկացած մեծ քանակությամբ սպիտակուցներից և մանրաթելերով հարուստ մթերքներից։ Սքելֆոն օրական ընդունել է ոչ ավելի, քան 1500 կալորիա: Միաժամանակ նա խորհրդակցել է բժշկի հետ և ուշադիր հետևել է իր առողջությանը։
Շեֆ-խոհարարն այժմ 85 կիլոգրամ է։ Նա խոստովանել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում և շարունակելու է նիհարել։ Նիհարել ցանկացողներին Սքլեֆոն խորհուրդ է տվել ամբողջությամբ նվիրվել գործընթացին և չդադարել հավատալ, որ ամեն ինչ կստացվի։
Աղբյուր` Panorama.am