Զեփյուռ Բրուտյանը հայտնել է «ընտանիքում համալրման» մասին

Պավել Պրիլուչնիի կինը՝ Զեփյուռ Բրուտյանը, շուն է գնել։ Այս նորությունը նա ներկայացրել է «Ինստագրամի» իր էջում։

Դերասանուհին տեսանյութ է հրապարակել, նոր ընտանի կենդանու մասնակցությամբ։ Թե ինչ ցեղատեսակի է շունը,նա չի նշել։ Դատելով տեսանյութից՝ դերասանները գնել են ստաֆորդշիրյան տերիեր։

«Մեր ընտանիքում համալրում կա։ Իմ փոքրիկ սերը»,- այսպես է Զեփյուռը մակագրել տեսահոլովակը։

Instagram story Зепюр Брутян - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2022

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն ամուսնացել են։ Զույգը օրինականացրել է իր հարաբերությունները մայիսի 12-ին, իսկ հարսանիքը կայացել է օգոստոսի 25-ին: Նույն օրը համացանցում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր։ Զեփյուռը իր հարսի պարը պարել է հայկական երաժշտության ներքո։