Ինչո՞ւ Ջեյմս Բոնդի դերը չի խաղում երիտասարդ դերասան

Անցյալ աշնանը թողարկվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի վերջին մասը՝ «No Time to Die»-ը։ Գլխավոր դերը կատարել է Դենիել Քրեյգը։ Դերասանն այլևս մտադիր չէ վերադառնալ ֆիլմ։

«Ի սեր Աստծո, ոչ: Ես ուզում եմ գնալ տուն, ինչ-որ բան ուտել և պառկել քնելու: Եթե ​​դու ռեժիսոր ես, ապա գիշերը շարունակում ես հեռախոսով շփվել պրոդյուսերների, սցենարիստների և բոլորի հետ։ Եվ երկու ժամ քնելուց հետո դու պետք է վերադառնաս նկարահանման հրապարակ: Շնորհակալություն՝ ոչ»,- ասել է հոլիվուդյան աստղը հարցազրույցներից մեկում։ Գրում է VNews-am Culture-ը։

Այժմ պրոդյուսերները նոր դերասան են փնտրում։ Եվ թվում է՝ ապարդյուն։

Ջեյմս Բոնդի համապրոդյուսեր Մայքլ Ջ. Ուիլսոնը հայտնի գործակալի մասին ֆիլմաշարի 60-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում բացատրել է, թե ինչու երիտասարդ դերասանը երբեք չի կարողանա խաղալ 007 գործակալի դերը:

«Նախկինում մենք դիտարկում էինք երիտասարդների, բայց կերպարը վիզուալացնելու փորձը չէր ստացվում: Հիշում եք՝ Բոնդն արդեն վետերան է և որոշակի փորձ ունի: Կարելի է ասել, որ նա այն մարդն է, որն անցել է պատերազմների միջով։ Հավանաբար եղել է SAS -ում (Հատուկ օդային ծառայություն) կամ նման մի բան։ Նա ինչ-որ դպրոցական չէ, որին կարելի է բերել ու առաջ մղել»,- ասել է պրոդյուսերը:

Հայտնի է, որ Ջեյմս Բոնդի մասին 25 պաշտոնական ֆիլմ է թողարկվել 1962-ից 2021 թվականներին (միջինը երկու տարին մեկ)։ Բացի այդ, կա ևս երեք ոչ պաշտոնական ֆիլմ, որոնք թողարկվել են տարբեր տարիների: