Եղիսաբեթ II-ին ցանկանում են սրբադասել

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին ցանկանում են սրբադասել։ Այս առաջարկով հանդես է եկել Լորդերի պալատի անդամ Չարլզ Մուրը, որին աջակցել է Համայնքների պալատը։

Մուրը նշել է, որ այժմ «լավագույն ժամանակն է» փառաբանման գործընթացը սկսելու համար։ Այս հարցը իշխանությունների կողմից կքննարկվի մոտ ապագայում։

Եղիսաբեթ II-ը եղել է Անգլիկան եկեղեցու գերագույն կառավարիչը, որտեղ չկա կենտրոնացված սրբադասում: Ընդհանուր առմամբ, կան մի քանի տասնյակ սրբեր, նրանք այդպիսին են ճանաչվել մինչև անգլիկանիզմի բաժանումը կաթոլիկությունից։ Իսկ նահատակի կարգավիճակով վերջին սուրբը 1660 թվականին հռչակվեց Չարլզ I թագավորը, որին մահապատժի ենթարկեց Օլիվեր Կրոմվելը։

Հայտնի է, որ սրբադասումը հնարավոր է, եթե թեկնածուն գործել է երկու կամ ավելի հրաշք։ Դրանք պետք է հաստատվեն, այդ թվում բժիշկների կողմից։ Այնուամենայնիվ, Եղիսաբեթ II-ին առաջարկվում է սրբադասել՝ եկեղեցուն մատուցած ծառայությունների համար: