Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները՝ total black հագուստով. ո՞ւմ կերպարն է ավելի տպավորիչ

Դժվար է չնկատել, թե ինչպես են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի քույրերն ամեն անգամ է՛լ ավելի տպավորիչ կերպարներով ներկայանում։ Այս անգամ նոր լուսանկար են հրապարակել Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները։ Սոցցանցերում թոք-շոուի աստղերը նկար են հրապարակել Balenciaga երեկույթից հետո։

Աստղային քույրերն ընտրել են տոտալ սև կերպարներ։ Ճիշտ է, Քլոեն նախընտրել է մինի, իսկ Քայլին՝ մաքսի զգեստներ։ Երկու հանդերձանքն էլ հիանալի ընդգծել են աստղերի կազմվածքը։

Հիշեցնենք, որ չնայած փոխնակ մորից վերջերս ծնված երեխային, Քլոեն դեռ շարունակում է հայտնվել սոցիալական միջոցառումներին։ Իսկ Քայլին փետրվարին երկրորդ անգամ մայրացավ։ Սակայն երեխայի ծնվելուց հետո գործարարուհին խոստովանել է, որ հղիությունից հետո վերականգնվելն իր համար շատ դժվար էր. աստղային մայրիկը տևական ժամանակ հետծննդյան դեպրեսիայի մեջ է եղել։