Գարիկ Մարտիրոսյանի կինը գովել է սկեսուրին

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, օրիգինալ նվեր է ստացել սկեսուրից։ Այս մասին մենք իմանում ենք նրա Ինստագրամում հրապարակված տեսանյութի միջոցով։ «Սա ձեռքի ասեղնագործություն է, որի վրա ծախսվել է մեկ ամբողջ տարի։ Դիմանկարը պատրաստվել է Գարիկի մայրիկի ոսկե ձեռքերով։ Ժասմին Սուրենովնան ինձ անակնկալ է արել, որն ինձ հուզել է արցունքների աստիճան։ Չգիտեմ իմ ապագա հարսի բախտն էլ կբերի իր սկեսուրի հարցում, բայց իմը հաստատ բերել է»,- գրել է Ժաննան։

Օրեր առաջ Ժաննան նաև լուսանկարներ էր հրապարակել Փարիզից՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Ժաննան նկարներին կից հումորային մեկնաբանություն է կատարել՝ գրելով․ «Պաշտում եմ Լոնդոնը»։

https://www.instagram.com/p/B2BOjd7jPYW/