Քայլի Ջենները կիսվել է իր 8 ամսական որդու հազվագյուտ լուսանկարով

Փետրվարի 2-ին Քայլի Ջենների և Թրևիս Սքոթի ընտանիքը համալրվեց։ Զույգը որդի ունեցավ։ Սիրահարները փոքրիկին անվանել են Վոլֆ Վեբստեր, սակայն շուտով որոշել են փոխել անունը։ Հարցազրույցներից մեկում Քայլին խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ բաց խոսել այս թեմայով։ Չնայած դրան՝ աստղը չի թաքցնում իր երեխային։

Այսօր Քայլին որդու հետ լուսանկար է հրապարակել։ Նկարում աղջիկը սև բիկինիով նստած է շեզլոնգի վրա, իսկ երեխան պառկած է նրա վրա։ Ցավոք սրտի, երեխայի դեմքը չի երևում, միայն ոտքերը։

Բացի այդ, Քայլին կիսվել է նաև կադրերով, որտեղ Սթորմին և նրա փոքր եղբայրը կրում են Թրևիս Սքոթի կողմից ստեղծված Nike Air Max 1 սպորտային կոշիկները:

Քայլի Ջեները բազմիցս ասել է, որ երկրորդ ծննդաբերությունից հետո վերականգնումն իր համար դժվար է եղել։ Աստղը խոստովանել է, որ հղիության ընթացքում գիրացել է 28 կիլոգրամով, ուստի ստիպված է եղել շատ աշխատել մարզասրահում և հետևել իր սննդակարգին։