Թելման Խաչատրյանը և Էթերի Ոսկանյանը միասին Լոս Անջելեսում են

Դերասանուհի Էթերի Ոսկանյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Բարի լույս»:

«Սթորի» բաժնում դերասանուհին կիսվել է լուսանկարով՝ կից նշելով դերասան Թելման Խաչատրյանին: Դերասանն այս շրջանում ևս ԱՄՆ-ում է:

Դերասանները չեն մանրամասնում՝ ինչու են մեկնել արտերկիր, իսկ Թելման Խաչատրյան իր էջում դեռևս 5 օր առաջ տեղեկացրել էր արտերկիր մեկնելու մասին: 

Նշենք, որ դերասանները համատեղ նկարահանվել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով սիրահար զույգի: 

Դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ: