«Ես սիրում եմ Հայաստանը»․ Նատալյա Եփրիկյանը լուսանկարներ է հրապարակել Սևանա լճից

Ռուսական հայտնի «Comedy Woman» շոուի հիմնադիր, ​​հաղորդավար Նատալյա Եփրիկյանը Սևանա լճից լուսանկարներ է հրապարակել։

Մասնավորապես, ինստագրամյան իր էջում և դրա Stories բաժնում նա հրապարակել է Սևանա լճում արված լուսանկարներ, որոնց կից գրել է.«Ես սիրում եմ Հայաստանը», «Արտադրված է Հայաստանում»:

Սեպտեմբերին էլ Նատալյա Եփրիկյանն անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Մասնավորապես, նա արխիվային տեսանյութ էր հրապարակել ինստագրամյան իր էջում և գրել․

«Ի՛մ Ջերմուկ, Ի՛մ Հայաստան, Ի՛մ փխրուն աշխարհ: Մի՛ կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է: Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն»։