Ինչպե՞ս էին Եղիսաբեթ II-ին դիմում թագավորական ընտանիքում

Արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, իր դեբյուտային «Her Heart for a Compass» վեպին նվիրված միջոցառման ժամանակ խոսել է թագուհի Եղիսաբեթ II-ի հետ իր հարաբերությունների մասին:

62-ամյա Սառա Ֆերգյուսոնն ամուսնացած է եղել թագուհու որդու՝ արքայազն Էնդրյուի հետ 1986-ից 1996 թվականներին։ Ընթերցողների հետ հանդիպման ժամանակ հեղինակը բացահայտել է թագուհուն ուղղված իր դիմելաձևի մանրամասները։ «Ես շեֆին ճանաչում եմ իմ ողջ կյանքում (Եղիսաբեթ II – խմբ.), և նրա նմանը չկա»,- ասել է Ֆերգին փառատոնի ժամանակ, հայտնում է The Telegraph-ը: «Ես չէի կարողանա ոչինչ անել, եթե շեֆն ինձ չօրհներ, և ես դեռ մտածում եմ այդ մասին»,- խոստովանել է Սառան:

Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ինչ մականուն է տվել Չարլզ III-ը Մեգան Մարքլին։ «Հաղորդվում է, որ Չարլզը իր ապագա հարսին «Վոլֆրամ» մականունն է տվել նրա տոկունության և ճկունության պատճառով»,- գրել է Քեթի Նիկոլը իր գրքում: