«Կարիբյան ծովի արկածներից». Էվա Խաչատրյանը հրապարակել է լողազգեստով ֆոտոշարք

Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս շրջանում մեկնել է նկարահանումների Սեն մարտեն կղզու ֆրանսիական մաս:

Էվան իր միկրոբլոգի «Սթորի» բաժնում պատմել է, որ նկարահանող խմբի հետ մեկնել է նկարահանումների և մեկ ամիս շարունակ ապրելու է նավի վրա:

Նկարահանումների ընթացքում Էվա Խաչատրյանը բացահայտելու է Կարիբյան ծովի գաղտնիքներն, իսկ հաղորդաշարը հեռարձակվելու է Առաջին ալիքով:

Էվան ակտիվ պատմում է նկարահանումների ընթացքի մասին, նաև հրապարակում լուսանկարներ: