Երգչուհի և դերասանուհի Դեմի Լովատոն, ով ունի համաշխարհային ճանաչում ու միլիոնավոր երկրպագուներ, իր ինստագրամյան էջում կիսվել է գայթակղիչ լուսանկարներով ու անկեղծացել է երկրպագուների հետ:
«Ես իմ առանց ֆոտոշոփի լուսանկարներն առաջ տանել չէի կարողանում: Բարդույթավորվում էի իմ տեսքից ու կարծում էի, որ տեսնելով իրական մարմինս՝ երկրպագուներս երես կթեքեն ինձնից:
Խաբելով ինքս ինձ ու իմ հետևորդներին՝ ես շատ անինքնավստահ էի դառնում: Հիմա հասկացել եմ, որ այլևս չեմ ցանկանում թաքնվել ֆոտոշոփի հետևում»,- անկեղծ գրառմամբ կիսվել է երգչուհին հրապարակելով իր կիսամերկ լուսանկարները ամառային հանգստստից:
Հիշեցնենք, որ նախորդ հարցազրույցներում Լովատոն հաճախ էր կիսվում լրագրողների հետ՝ ասելով, որ գիրանալու հակում ունի և չի կարողանում պայքարել ավելորդ քաշի դեմ:
Երգչուհու սիրտը զաբղված է: 2018 թվականին նա վերսկսել է իր հարաբերությունները նախկին զուգընկերոջ՝ Ուիլմեր Վալդերամի հետ:
Մինչ այդ Լովատոն հանդիպում էր Քեթի Փերիի նախկին սիրեցյալի՝ Ջոն Մայերի հետ: Ջոնի և Դեմիի բաժանման պատճառը Մայերի բազմաթիվ դավաճանություններն էին, որը Լովատոյի մոտ դեպրեսիայի պատճառ էր դարձել:
Երգչուհու մտերիմ ընկերները պնդում են, որ այդ բաժանումը շատ է ազդել նրա ինքնագնահատականի վրա: