Ջասթին Բիբերն արձագանքել է Հեյլիի մասին Քանյե Ուեսթի խոսքերին

Ջասթին Բիբերն այլևս չի շփվի Քանյե Ուեսթի հետ:

Երաժիշտը դադարեցրել է իր ընկերությունը Յեի հետ Հեյլիի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններից հետո։ Ըստ TMZ-ի ինսայդերների՝ Ջասթինը կարծում է, որ իր նախկին ընկերը «շատ հեռուն է գնացել»։ Նա միշտ նրբանկատ է եղել Քանյեի խնդիրների նկատմամբ, սակայն այս անգամ որոշել է հեռավորություն պահել։

Նրանց համար, ովքեր մոռացել են, Ye-ն վերջերս քննադատել է Հեյլիին Vogue-ի խմբագիր Գաբրիելլա Կարեֆու-Ջոնսոնին պաշտպանելու համար: Քանյեն մի քանի գրառում է նվիրել մոդելին, որտեղ նրան անվանել է Դրեյքի ընկերուհին և ասել, որ նա ռինոպլաստիկա է արել։