Սուգ հոլիվուդյան ձևով. Քիմ Քարդաշյանը կիսաթափանցիկ զգեստով և Ջենիֆեր Լոպեսը՝ դեկոլտեով ընկերոջ հուղարկավորությանը

Այս շաբաթ օրը աստղերը հավաքվել էին Մայամիում՝ հարգանքի տուրք մատուցելու գործարար Ջ. Ռ. Ռայդինգերին, ով սեպտեմբերի սկզբին Խորվաթիայի ափերի մոտ մահացել էր թոքային էմբոլիայից իր զբոսանավում: Միջոցառման dress code-ը, ըստ երևույթին, ազատ է եղել, ուստի աստղերը հայտնվել են իրարից տարբեր և ուշադրություն գրավող կերպարներով։ Օրինակ, Քիմ Քարդաշյանը եկել է, թեկուզ փակ, բայց կիպ ու կիսաթափանցիկ Balenciaga-ի զգեստով։ Աստղն իր ոճն ամբողջացրել է նույն ապրանքանիշի փայլուն միկրո պայուսակով։ Այն լավ համադրվել է օսկարակիր Ջեյմի Ֆոքսի կողմից միջոցառման համար ընտրված արծաթագույն աստղիկներով վերնաշապիկի հետ:

Միևնույն ժամանակ, երգչուհի Ալիշա Քիզը որոշել է, որ barbicore-ը թաղմանը շատ տեղին կլին և վառ վարդագույն շեշտադրումներ է ավելացրել սպորտային կրծկալով և տաբատով իր սև կոստյումին: Եվ վերջապես Ջեյ Լոն որոշել է չխաղալ պրինտների հետ և շեշտը դրել է տպավորիչ դեկոլտեի վրա։ Եվ միայն Բեն Աֆլեքին այս միջոցառման ժամանակ մենք հարցեր չունենք տալու, քանի որ նրա դեմքի հավերժ տխուր արտահայտությունը բացարձակապես տեղին է եղել իրադարձությանը։