Քանյե Ուեսթին արգելափակել են Ինստագրամում հակասեմական գրառման պատճառով

Ռեփեր Քանյե Ուեսթի շուրջ սկանդալները չեն դադարում։ Այս անգամ սոցհարթակի կանոնները խախտող իր հայտարարությունների համար ռեփերին արգելափակել են Instagram-ում։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հրատարակության տվյալներով՝ այժմ երաժիշտը չի կարողանա նոր գրառումներ հրապարակել, մեկնաբանել ու հաղորդագրություններ ուղարկել։ Սոցցանցը հեռացրել է նաև ռեփերի որոշ հրապարակումներ։

Ինչպես նշում է NBC-ն, ամեն ինչ ռեփեր Շոն Կոմբսի հետ նամակագրություն պատճառով է եղել, ով ավելի հայտնի է Փի Դիդդի անունով։ Արգելափակումից կարճ ժամանակ առաջ Ուեսթը հրապարակել է ռեփերի հետ նամակագրության սքրինշոթը, որում նա մեղադրում է վերջինիս հրեաների կողմից իբր ղեկավարվելու մեջ։ «Հիսուսը հրեա է», – գրել է նա։

AJC-ն (Ամերիկյան հրեական կոմիտեն) այս պահվածքն անընդունելի է անվանել։ «Քանյե Ուեսթը պետք է սովորի հասկանալ իր տեսակետը՝ առանց հակասեմիտիզմի դիմելու: Վերջին շաբաթվա ընթացքում երաժիշտը ատելություն է սերմանել հրեաների նկատմամբ»,- ասել են կոմիտեում։

Բայց Ye-ը որոշել է շարունակել Twitter-ում: Նա հրապարակել է Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ լուսանկար՝ մեկնաբանելով, որ իր համար լավ ընկեր է եղել մինչև իրեն արգելափակելը։ Բայց կարծես թե այժմ նա նոր ընկեր ունի՝ ռեփերին անմիջապես դիմավորել է Իլոն Մասկը։