Դեյվիդ Բեքհեմը փոխել է իր իմիջը

Դեյվիդ Բեքհեմը չի դադարում զարմացնել։ Օրերս ֆուտբոլային աստղն սոցիալական ցանցի իր էջում նոր կերպորով է ներկայացել։

Մարզիկը ոգեշնչվել է միջնեկ որդու՝ Ռոմեոյի սանրվածքից և մազերը ներկել է մոխրագույն երանգով։ Կարծում ենք՝ ոչ ոք չի վիճի այն փաստի հետ, որ նոր գույնն իսկապես սազում է ֆուտբոլիստին։ Նա իր օրինակով ևս մեկ անգամ հիշեցնում է, որ չի կարելի վախենալ փորձարկումներից։

Հիշեցնենք, որ այս ամառ հայտնի դարձավ, որ Դևիդ Բեքհեմը 16 միլիոն ֆունտ ստերլինգով պայմանագիր է կնքել Netflix-ի հետ։ Սթրիմինգային հարթակը կպատրաստի վավերագրական ֆիլմաշար մարզիկի կյանքի մասին: Շոուն դեռ անուն չունի, սակայն հեղինակներն արդեն հայտարարել են, որ նախագծում կցուցադրվեն չհրապարակված կադրեր։