«Շնորհավոր ծնունդդ, իմ ծերուկ». Աննա Թովմասյանը շնորհավորել է Արամեին (տեսանյութ)

Այսօր երգիչ Արամեի ծննդյան տարեդարձն է: Երգիչը տոնում է իր ծննդյան 40-ամյակը, նրա կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, սոցցանցերի իր էջերում հրապարակել է տեսանյութ՝ շնորհավորելով ամուսնուն. «Happy birthday իմ ծերուկ, առողջ լինես»:

Ավելի վաղ Աննան նաև համատեղ լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ, որին կից գրել էր․ «Ինչ լավ է, որ ծնվել ես ու իմն ես»։

Երգիչը ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում, որին կից գրել է. «Ես քառասուն եմ: Խաղաղություն բոլորիս»: