Լիզոն հրապարակավ պատասխանել է Քանյե Ուեսթի՝ իր կազմվածքի հասցեին քննադատություններին

Լիզոն հաճախ է բախվում իր կազմվածքի մասին քննադատություններին։ Երգչուհին չի կաշկանդվում հրապարակել անկեղծ լուսանկարներ, որոնք էլ ավելի մեծ ուշադրություն են գրավում նրա անձի վրա։ Ու թեև երգչուհու իրական երկրպագուները շատ դրական են տրամադրված այս հարցում և աջակցում են Լիզոյին, սակայն նրանց մի ստվար զանգված առիթը բաց չի թողնում նրա դեմ կտրուկ արտահայտվելու։ Բարեբախտաբար, դա երբեք չի խանգարել նրան: Նա միշտ գիտի, թե ինչպես պատասխանել իրեն ատողներին:

Այսպիսով, Քանյե Ուեսթն էլ է իր պարտքը համարել մեկնաբանել իր գործընկեր Լիզոյի արտաքինը։ Ի դեպ, վերջին օրերին նրան հաջողվել է վիճաբանել ոչ միայն նրա հետ. եթե ռեփերը միայն սոցիալական ցանցերում է բախվել ուրիշների հետ, երգչուհու հետ խոսել է Fox News-ի միջոցով։ Յեն հայտարարել է, որ նրանք, ովքեր մտափոխում են Լիզոյին նիհարել, «սևերի ցեղասպանության» մեղավորներն են:

«Այժմ մամուլում և սոցիալական ցանցերում փորձում են գաղափար ստեղծել, որ ավելորդ քաշը նոր նպատակ է, մինչդեռ իրականում դա վնասում է առողջությանը։ Դա կլինիկորեն անառողջ է: Նրանք ցանկանում են մեզ սպանել ամեն կերպ»,- ասել է Քանյե Ուեսթը Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Երգչուհին նման ուշադրությունը առանց մեկնաբանություն չի թողել։ Երկրպագուների մեծ լսարանի առաջ իր ելույթի ժամանակ ժամանակ աստղը պատասխանել է ռեփերին. «Ինձ թվում է, որ Ամերիկայում բոլորը առանց անհրաժեշտության զգում են իմ անունը հիշատակելու կարիքը: Ես զբաղվում եմ իմ գեր, սև, գեղեցիկ գործով»,- հայտարարել է Լիզոն հանրության առաջ:

Նշենք, որ Լիզոյին հաճախ են քննադատում համացանցում իր արտաքինի և մաշկի գույնի պատճառով: